Ստացվում է, որ ամեն կին պետք է 2 տարին մեկ երեխա աշխարհ բերի և առհասարակ մահ չպետք է գրանցվի


09:31 , 7 օգոստոս, 2019

Ես շատ ներողություն եմ խնդրում պարոն վարչապետից, բայց դե․․․ սիրում եմ թվերի հետ խաղալ։ Հաշվի առնելով, վոր ՀՀ բնակչության 53% է միայն կին արմատ, որոնցից երևի մոտ 20% ունակ են երեխա ունենալ (տարիք + ունակություն), ապա եթե հիմք ընդունել 2 մլն բնակչության առկայությունը Հայաստանում, մոտավորապես ստացվում է հետևյալ հաշվարկը՝ այս պահին կանանց քանակությունը՝ 53% = 1 060 000 հղիանալու ունակ կանայք՝ 20% = 212 000 30 տարում մեր երկիրը պետք է ավելանա 3 000 000 մարդով, այսինքն 3 000 000/212 000 = մոտ 14 նորածին

Ստացվում է, որ ամեն կին պետք է 2 տարին մեկ երեխա աշխարհ բերի և առհասարակ մահ չպետք է գրանցվի այդ 30 տարվա ընդացքում մեր երկրում։

Եթե պարոն Փաշինյանը չի ուզում մեզ նախազգուշացնի, որ եթե մենք մեզ վատ պահենք, ապա տղամարդիք նույնպես հղիանալու ունակություն ձեռք կբերեն, ապա ինչ-որ բան չի կպնում, սոսինձը չորացել է։ Էլ չասեմ, որ տղամարդիք ցույցի կհելնենք․․․ մարդ եղեք, չէ որ պետք է հասցնենք դեռ 1 500 000 աշխատատեղ ստեղծենք․ Մնացած կետերով չանցնեմ էլի, ուշա : #КроликиЭтоНеТолькоЦенныйМех