Սև ծովի Աջարիայի հատվածում հանվել է լողալու արգելքը


20:02 , 6 օգոստոս, 2019

Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են, և այժմ արևոտ եղանակ է:

Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունը:

«Աջարիայի (Բաթում, Քոբուլեթ, Չաքվի, Գոնիո, Կվարիաթի, Սարփի) հատվածում փոթորկի վտանգ այլևս չկա և ծովում լողալու արգելքը հանվել է։ Գուրիայի (Ուրեկի, Շեքվեթիլի) և Սամեգրելո-Վերին Սվանեթի (Անակլիա) տարածաշրջանների առափնյա հատվածներում դեռևս պահպանվում է փոթորկի վտանգը»,- նշված է հայտարարությունում: