Լինդսի Լոհանը սիրավեպի մեջ է սաուդյան արքայազնի հետ. լրատվամիջոցներ


23:00 , 6 օգոստոս, 2019

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել Լինդսի Լոհանին կասկածում են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդի հետ սիրավեպի մեջ, հաղորդում է Page Six-ը:

Պարբերականի տվյալների համաձայն, Լոհանի մտերիմները հաստատում են դերասանուհու կապը արքայազնի հետ: Նրանք, իբր, իրենց աչքերով են տեսել դերասանուհու և արքայազնի միջև SMS հաղորդագրությունները:

Ասվում է նաև, որ Մուհամեդը Լոհանին վարկային քարտ է նվիրել, թույլ է տալիս թռչել իր ինքնաթիռներով և «երես է տալիս» նվերներով:

Դերասանուհու մամուլի խոսնակը հաստատել է, որ Լոհանը ծանոթ է արքայազնին, բայց նրանք, իբր, հանդիպել են միայն մեկ անգամ, Ֆորմուլա 1-ի մրցավազքում, մոտ մեկ տարի առաջ: