Լիբիական ազգային բանակի անօդաչուն հարվածել է հարսանիքի հյուրերի ուղղությամբ. 42 մարդ զոհվել է


01:02 , 7 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է.

Լիբիական ազգային բանակին պատկանող անօդաչուի հարձակման հետևանքով հարսանիքի մասնակիցներ են զոհվել:

Ինչպես տեղեկացնում է «Ալ-Ջազիրա» պարբերականը, ավիահարվածի հետևանքով 42 մարդ է զոհվել, ևս 60-ը վիրավորվել է, որոնցից 30-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչպես նշել է տեղի քաղաքային խորհրդի ներկայացուցիչը, այս թվերը նախնական հաշվարկն են ցույց տալիս:

Մասնավորեցվում է, որ Տրիպոլիում հաստատված Ազգային համաձայնության կառավարությունը, որը ՄԱԿ-ի կողմից ճանաչված իշխանություն է, ավիահարվածի համար մեղադրել է գեներալ Հաֆթարին ենթակա բանակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ