Գրենլանդիայում անոմալ շոգ եղանակի պատճառով 1 օրում մոտ 12 միլիարդ տոննա սառույց է հալվել (Video)


23:42 , 6 օգոստոս, 2019

Shantnews.am-ը գրում է.

Աշխարհի ամենամեծ կղզում ՝ Գրենլանդիայում, գրանցվել է ռեկորդայի բարձր՝ 22 աստիճան տաքություն: Դրա հետևանքով մեկ օրվա ընթացքում այնտեղ մոտ 12 միլիարդ տոննա սառույց է հալվել: Գրենլանդիան գտնվում է Հյուսիսայի Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների միջև: Դրա մակերեսի 82 տոկոսը ծածկված է սառույցով:

BBC-ն էլ հայտնել է, որ համաձայն արբանակային տվյալների՝ այս տարվա հուլիսը դարձել է ամենատաք ամիսը ողջ աշխարհում: Գիտնականների կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ Երկիր մոլորակում աննախադեպ տաքացում է տեղի ունենում: Հիշեցնենք նաև, որ անցյալ ամիս ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել Եվրոպայի գրեթե ողջ տարածքում: