Հյուսիսային Կորեան կիբեռգրոհների միջոցով 2 մլրդ դոլար Է հափշտակել ռազմական ծրագրերի համար


18:19 , 6 օգոստոս, 2019

ԿԺԴՀ-ն բանկերի եւ գաղտնարժույթների սակարանների վրա կիբեռգրոհների միջոցով շուրջ 2 միլիարդ դոլար Է հափշտակել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագրերի ֆինանսավորման համար:

Օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար անկախ փորձագետների պատրաստած զեկույցը:

«ԿԺԴՀ-ն կիբեռտարածությունն օգտագործել Է հնարամիտ գրոհների համար ֆինանսական հիմնարկություններից եւ գաղտնարժույթների սակարաններից միջոցների հափշտակման նպատակով՝ եկամուտ ստանալու համար»,- մեջբերում Է գործակալությունը փորձագետների հայտարարությունը:

Զեկույցում նշվում Է, որ եղել Է առնվազն 35 նման գրոհ: Դրանցից տուժել Է առնվազն 17 երկիր: Reuters-ի տվյալներով՝ զեկույցում ասվում Է, որ հավաքված փողն օգտագործվել Է զանգվածային ոչնչացման զենքի ծրագրերի օժանդակման համար: Օգոստոսի 6-ին Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն արեւելյան ափից երկու չճանաչված արկերի: արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հարավկորեացի զինվորականների կարծիքով՝ Փհենյանը հերթական անգամ կատարել Է փոքր հեռահարության նոր բալիստիկ հրթիռների փորձարկում: