«Աշխարհի բժիշկները» կոչ են արել արյան անալիզ վերցնել Նոտր Դամի մոտ գտնվող բոլոր կրթական հաստատությունների սովորողներից


23:21 , 6 օգոստոս, 2019

«Աշխարհի բժիշկներ» ոչ կառավարական կազմակերպության աշխատակիցները կոչ են արել կապարի առկայությունը ստուգելու համար արյան անալիզ վերցնել Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակայքում գտնվող բոլոր կրթական հիմնարկությունների աշակերտներից, տաճար, որտեղ ապրիլի 15-ին խոշոր հրդեհ տեղի ունեցավ: Օգոստոսի 6-ին Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է բժիշկ Մադի Դենանտը:

«Իրավիճակը պահանջում Է, որ մինչեւ 18 տարեկան բոլոր երեխաներն արյուն հանձնեն կապարի առկայությունն ստուգելու համար,- նշել Է նա:- Կապարը վնասակար Է բոլորի, այդ թվում՝ չափահասների համար, բայց առանձնապես երեխաների համար, որոնց ուղեղը դեռ զարգանում Է, ուստիեւ առանձնապես զգայուն Է կապարով թունավորման նկատմամբ»:

Ինչպես նշել Է բժիշկը, հրշեջները եւ մյուս մասնագետները, որոնք մասնակցել են տաճարում հրդեհի մարմանը, «ամենայն հավանականությամբ, շատ կապար են շնչել, նրանք նույնպես պետք Է գտնվեն հսկողության տակ»:

Ընդամենը հրդեհի ընթացքում կրակից հալվել Է շուրջ 400 տոննա կապարե թերթ, որոնցով ծածկված Է եղել տաճարի տանիքը: Հալված մետաղի մի մասը լցվել Է տաճարի ներսը, սակայն մեծ ծավալի մանրագույն կաթիլներ՝ մրի եւ ծխի հետ խառնված, բարձրացել են օդ: Փարիզի պրեֆեկտուրան աղտոտման պատճառով անորոշ ժամանակով փակել Է երեք դպրոցների շենքեր, որոնք պետք Է օգտագործվեին արձակուրդի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: