1 թեքահարթակի կառուցումն արժե 200 000 դրամ


18:59 , 27 հունիս, 2013

20 միլիոն դրամ՝ թեքահարթակների կառուցման համարԵրեւանի փողոցներում թեքահարթակների կառուցումն առաջին անգամ կատարվելու է պետական միջոցներով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Յուրաքանչյուր թեքահարթակի կառուցումը համայնքային բյուջեին կարժենա 200 000 դրամ:

 

Ծրագիրն ամբողջությամբ գնահատվել է 20 000 000 դրամ, որի շրջանակներում նախատեսվում է 100 թեքահարթակի կառուցում:

 

Թեքահարթակները կառուցվելու են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների, 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի եւ մայրաքաղաքի այն 45 դպրոցների մուտքերի մոտ, որտեղ իրականացվում է ներառական կրթություն: Մայրաքաղաքի իշխանությունները տեղեկացնում են նաեւ, որ շինարարության ընթացքում պահպանվելու է թեքահարթակի 8-10 տոկոս թեքությունը, որը պարտադիր չափորոշիչ է: