Ռոբի Ուիլյամսը դեբյուտային դերով հանդես կգա «Մեծագույն շոումենը» ֆիլմի հաջորդ մասում. Daily Mail (Photo)


00:01 , 7 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է.

Բրիտանացի երգիչ և երգահան Ռոբի Ուիլյամսը, ըստ շրջանառվող լուրերի, դեբյուտային դերով հանդես կգա «Մեծագույն շոումենը» ֆիլմի հաջորդ մասում, գրում է Daily Mail-ը:

Աբյուրի տեղեկություններով՝ երգիչը ֆիլմում հանդես գալու առաջարկը ստացել է իր ընկեր, դերասան Հյու Ջեքմանից:

45-ամյա երգիչը հունիսին Լոնդոնի «The Man. The Music. The Show» համերգային ներկայացումների շրջանակում միացել էր իր 50-ամյա ընկերոջը՝ «Մեծագույն շոումենը» ֆիլմի գլխավոր դերակատար Հյու Ջեքմանին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հյուն այնքան է տպավորվել Ռոբիի ելույթից, որ առաջարկել է նկարահանվել «Մեծագույն շոումենը» ֆիլմի հաջորդ մասում, որը հագեցած է լինելու մի շարք երաժշտական և պարային ներկայացումներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ