Արցախում այսօր մեկնարկում են Համահայկական 7-րդ ամառային խաղերը


12:56 , 6 օգոստոս, 2019

Armsport.am-ը գրում է.

Արցախում այսօր՝ օգոստոսի 6-ին կմեկնարկեն Համահայկական 7-րդ ամառային խաղերը, որոնց մասնակցելու համար մարզիկների կողմից ավելի քան 5300 հայտ է ներկայացվել:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով՝ միջոցառման հանդիսավոր բացման արարողությունը կմեկնարկի մարզիկների շքերթով։ 

Ստեփանակարտի մարզադաշտում Համահայկական խաղերի ջահը վառելու են Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանն ու Համահայկական խաղերի գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ