Հարցումը ցույց է տվել տղամարդկանց և կանանց ցերեկային քնի հակվածությունը


19:18 , 5 օգոստոս, 2019

ScS ընկերության կողմից 2 հազար բրիտանացիների շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախ են նախընտրում քնել ճաշից հետո, քան կանայք, հաղորդում է The Daily Mail-ը:

Ստացված տվյալների համաձայն, օրվա երկրորդ կեսին ցանկանում են քնել տղամարդկանց 13 և կանանց՝ 6 տոկոսը: Միևնույն ժամանակ, կանանց մեկ քառորդը խոստովանել են, որ երբևէ չեն քնել ճաշից հետո, տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմել է 16 %:

Քնի հարցերով խորհրդատու Լիզա Արթիսի խոսքերով, ճաշից հետո 20-30 րոպե քնելը կօգնի թարմանալ և վերականգնել ուժերը:

Ավելի վաղ ամերիկյան Մայո կլինիկայի մասնագետները պարզել էին, թե ո՞ր դիրքն է առավել վնասակար քնի համար. ստամոքսի վրա քնելը վատ է անդրադառնում առողջության վրա: Այս դիրքում մարդը չի կարող լիաթոք շնչել: