Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ


18:15 , 5 օգոստոս, 2019

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ով Արցախում է գտնվում Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկի շրջանակում:

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: