Բժիշկը՝ սխալ ընտրված մարզակոշիկների վտանգավորության մասին


19:02 , 5 օգոստոս, 2019

Բժիշկ-օրթոպեդ Քրիստինա Ռոու-Բաուերը հայտարարել է, որ եթե մարզակոշիկը ճիշտ չէ ընտրված, դա կարող է հանգեցնել անհարմարության, ցավերի, վարժությունների ժամանակ վնասվածքների և հիվանդությունների։ Այս մասին հաղորդում է MedicalXpress-ը։

Բժշկի խոսքով՝ վազքի համար կոշիկ արտադրելուց առաջ հարկավոր է օրթոպեդի հետ խորհրդակցել։ Պետք է հաշվի առնել այնպիսի առանձնահատկություններ՝ ինչպես ոտնաթաթի հարթությունը, վազքի ոճը, ֆիզիկական ակտիվության ժամանակ ծանրության բաշխումը։ Մարզակոշիկ հարկավոր է գնել երեկոյան, երբ ոտքերը մի փոքր հանգստանում են։

Սխալ ընտրված կոշիկը կարող է եղունգների կորստի և սթրեսային կոտրվածքների պատճառ դառնալ։