Էդգար Խուրշուդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից


17:14 , 5 օգոստոս, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Խուրշուդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական բաժնից: Վարչապետի ստորագրած որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
Էդգար Խուրշուդյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»։