Բակո Սահակյանը դիմավորել է Արցախ ժամանած ՀՀ վարչապետին


16:31 , 5 օգոստոս, 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: