Բանակն այն մարմինն է, որը չի՛ կարող դրսից միջամտության արդյունքում առողջանալ, պահպանելով իր մարտունակությունը


15:12 , 5 օգոստոս, 2019
Երբ մենք կգիտակցենք, որ բանակի մասին ապատեղեկատվությունը հանցագործություն է բանակի նկատմամբ, եթե նույնիսկ դա մեկ բառի փոփոխությամբ է, որը էականորեն փոխում է երևույթի բնույթը, միայն այդ ժամանակ բանակն ի զորու կլինի ինքնամաքրվել:
Ի տարբերություն հանրային այլ ինստիտուտների, ԲԱՆԱԿՆ այն մարմինն է, որը չի՛ կարող դրսից միջամտության արդյունքում առողջանալ, պահպանելով իր մարտունակությունը, կայունությունը, ամբողջականությունը, որպես մեկ օրգանիզմ: Բանակի հաշվին սենսացիաներն ու դիտումները, որոշ ծնողների կողմից միակողմանի տեղեկությունների տարածումը՝ ի շահ իրենց նեղ անձնականի, միայն կարող են հանգեցնել ԲԱՆԱԿԻ հյուծմանը: Սա լուրջ խնդիր է աստիճանաբար դառնում, և պետությունը, ԲԱՆԱԿԻ հրամանատարությունը պարտավոր են ձեռնարկել քայլեր այս ուղղությամբ:
Հ.Գ. Կարծում եմ, որ այստեղ առաջին քայլը ոչ կանոնադրական հարաբերությունների բացառումն է, և եթե զինվորը բանակային կանոնադրությամբ արգելված արարք է արել, սպան ո՛չ թե պետք է մտածի վարույթ չհարուցելու մասին, այլ պետք է վարույթ հարուցի, ու բանակային կարգապահություն խախտած զինվորը/ականը գնա բանտերում օրեր մաշի, որպեսզի այսօր չասեն սպաները ինչու են հարվածում, ինչու են այս կամ այն անում: