ՊՍԺ-ն հետաքրքրված է Յուվենտուսի աստղի ծառայություններով


14:54 , 5 օգոստոս, 2019

Armsport.am-ը գրում է.

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում, հաղորդում է Football Italia-ն:

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Նշվում է, որ հարձակվողը ցանկանում է հեռանալ թիմից խաղային պրակտիկայի պակասի պատճառով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալայի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ