Yerkir.am-ը գրում է.
Իրանում շուտով կսկսվի ավիացիոն տեխնիկայի եւ բաղադրիչների արտադրություն: Այս մասին հայտարարել է Ավիացիոն արդյունաբերության եւ զարգացած տրանսպորտի շտաբի քարտուղար Մանուչեհր Մանթեղին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Մանթեղին տեղեկացրել է, որ Իրանն արդեն ստացել է ավիացիոն տեխնիկա եւ բաղադրիչների արտադրելու համար միջազգային համապատասխան արտոնագրերը:
Նա հույս է հայտնել, որ առաջիկա 7 տարիների ընթացքում կսկսվի ավիացիոն տեխնիկայի եւ բաղադրիչների արտադրությունը, եւ Իրանը կհամալրի այն փոքրաթիվ երկրների շարքը, որոնք կարող են թողարկել ավիացիոն տեխնիկա եւ բաղադրիչներ: