Արթուր Մկրտչյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ


13:12 , 5 օգոստոս, 2019
Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2–ին գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին, տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, երբ Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամի թեկնածու էր առաջադրել դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին։

Վարդազարյանն այժմ, հիշեցնենք, ԲԴԽ նախագահն է։