Թույլատրելիի սահմաններից դուրս. լուսանկարներ, որտեղ անկեղծ էրոտիկան թաքնված է հանճարեղ ճարտարապետության տակ (Photo)


13:06 , 5 օգոստոս, 2019

Ջուլիան ապրում է Բրուքլինում։ Նա կանանց վերաբերող համարձակ կոլաժներ է ստեղծում։ Տարօրինակ է հնչում, սակայն նրա աշխատանքները միանշանակ արժանի են ուշադրության։ Սկզբում Ջուլիան էրոտիկ լուսանկարներ է գտնում, որոնք հաճախ կարելի է նմանեցնել նաև պորնոգրաֆիայի։ Այնուհետև գրաֆիկական ծրագրերի միջոցով ամենաանկեղծ հատվածներում ճարտարապետական պատկերներ է տեղադրում՝ ստեղծելով յուրահատուկ և զգայական կոլաժներ։
Աղջիկն անկեղծանում է, որ երկար ժամանակ  բարդույթներ է ունեցել իր կառուցվածքի պատճառով։ Բարդույթներից ազատվելով նա սկսել է ստեղծել նմանատիպ աշխատանքներ։  Ներկայումս Ջուլիան իր կոլաժների միջոցով ուսումնասիրում է կանացի սեքսուալությունը և թույլատրելիի սահմանները։