Hraparak.am-ը գրում է.
Տասնյակ որսորդներ Շրջակա միջավայրի նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց խոսքով՝ եթե նախկինում լիցենզիայի համար վճարում էին 8000 ՀՀ դրամ, ապա հիմա պետք է վճարեն 17000 ՀՀ դրամ։
Ացկիայի մասնակիցները նաև նշում են, որ իրենց տեղեկացրել են, որ այլևս հնարավորություն չեն ունենալու որսով զբաղվել, բացի շաբաթ-կիրակի օրերից։
Տեսանյութում ակցիայի մասնակիցներից Բագրատ Հարությունյանը մանրամասներ է ներկայացնում ստեղծված իրավիճակից։