17:11 , 27 հունիս, 2013
Մեզ համար սովորական է ինչ-որ բան գնելուց վճարել մետաաղադրամներով, թղթադրամներով, էլեկտրոնային քարտերով կամ բանկային չեկերով, բայց հին աշխարհում սովորական երևույթ էր, երբ դրամի գործառույթ էին կատարում այնպիսի բաներ, որոնք այժմ տարօրինակ կհամարվեին: Դրանց մեծ մասն անցել է պատմության գիրկը, բայց կարծում եմ` Ձեզ կհետաքրքրեն 10 ամենատարօրինակ դրամական փոխարժեք ունեցող իրերը, որոնք կիրառվել են դարեր ու հազարամյակներ առաջ:
10. Ուտվող փող
Բավականին տևական ժամանակ աղը օգտագործվում էր որպես փող աշխարհով մեկ, և պատահական չէ, որ անգլերենում աշխատավարձ բառին ասում են salary (լատիներեն slarium բառից է, որով հռոմեացիք կոչում էին աղ գնելու համար նախատեսված գումարը), իսկ Արևելյան Աֆրիկայում աղը հանդիսանում էր հիմնական դրամը միջնադարում:
Մեկ այլ ուտվող փողի տեսակ էր Պարմիգիան պանիրը: Այն այնքան տարածված էր, որ մի որոշ ժամանակահատվածում այն ընդունվում էր որպես դրամական միջոց Իտալիայի բոլոր բանկերում: Կենտրոնական Ամերիկայում փողի դերակատարություն ունեին կոկայի հատիկներ, իսկ Կենտրոնական Ասիայում՝ թեյի սալիկները: Թեյի սալիկները հատկապես պոպուլյար էին Մոնղոլիայում, որտեղ շատ էին հավանում այն հանգամանքը, որ թեյի սալիկները կարելի էր ըստ հայեցողության օգտագործել որպես փող, ուտելիք և հենց որպես թեյ:
9. Կատանգա խաչեր
Այս խաչաձև կախազարդը հայտնի է որպես Կատանգա խաչ, որը ստեղծվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության այժմյան տարածքում գտնվող հանքարդյունաբերական Կատանգա տարածաշրջանում: Երկար ժամանակ այս խաչերը հանդիսացել են այդ տարածաշրջանի հիմնական փոխարժեքը և հանդիսանում են հին Աֆրիկայի ամենահայտնի դրամական միջոցը:
Այս խաչերը պատրաստվում էին պղնձից և կշռում էին 0.3-1 կիլոգրամ: Դրանք լայնորեն կիրառվում էին բարտերային ու առևտրային գործարքներում, և անգամ կար ավանդույթ՝ մահացածների հետ թաղել նաև նրանց ունեցած Կատանգա խաչերը:
Կատանգա խաչերը շատ կիրառական էին, քանի որ լինելով պատրաստված պղնձից և ունենալով բավական մեծ քաշ` դրանք միշտ կարելի էլ հալեցնել ու ինչ-որ անհրաժեշտ գործիք ձուլել դրանցից, իսկ դրանց գնողունակության մասին պատկերացում կազմելու համար նշեմ, որ մեկ նման խաչով կարելի էր գնել մոտ 10 կիլոգրամ ալյուր:
8. Սկյուռի մորթիներ
Ի դժբախտություն միջնադարյան սկյուռիկների` միջնադարյան Ռուսաստանում ամենատարածված դրամական միջոցը սկյուռիկների մորթիներն էին, ընդ որում, ոչ միայն մորթիները. որպեսզի բարիքը իզուր չկորչի, մռութներն ու ճանկերն օգտագործում էին որպես մանրադրամ:
Դրամական փոխարժեքի այս տարօրինակ տարբերակից ռուսները գուցե պատահաբար այլ բան էլ են շահել. միջնադարյան Եվրոպայում սև ժանտախտը սարսափելի արհավիրք էր, որը Ռուսաստանին գրեթե չվնասեց, որովհետև ժանտախտի վարակի հիմնական կրողները տարբեր կրծողներն էին, իսկ քանի որ, ինչպես նշվեց, այդ կրծողների մորթիները օգտագործվում էր որպես փող, հետևաբար վարակը տեղափոխելու համար պիտանի կենդանի սկյուռերի և այլ կրծողների թիվը միշտ քիչ էր լինում:
Զավեշտալի է, բայց փաստ. այսօրվա դրությամբ Ֆինլանդիան դեռ ճանաչում է դրամական փոխարժեքի այս տարբերակը և գնահատում է 1 մորթին 3 սենթ:
7. Կարտոֆիլի ճզմիչներ
Բաֆիկան կարտոֆիլի ճզմիչները տարածված դրամական փոխարժեք էին այսօրվա Կամերունի Հանրապետության զբաղեցրած տարածքում գտնվող տարածաշրջանում: Ավելին, Բաֆիկան մշակույթում սա հանդիսանում էր հիմնական դրամական փոխարժեք, ինչպես նաև պատկերացում ենք կարողանում ստեղծել կանանց զբաղեցրած սոցիալական դիրքի մասին. այսպես, տղամարդը կարող էր իրեն կին գնել կամ իր կնոջը վաճառել միջինը 30 կարտոֆիլի ճզմիչով:
6. Լոբիների օձերը
Լոբիները Գանայի բնիկ տեղաբնակներն են: Նրանք հիմնականում զբաղվում էին հողագործությամբ և իրենց կյանքի մեծ մասն անց էին կացնում դաշտերում, որտեղ պարբերաբար առնչվում էին օձերի հետ: Որպես պաշտպանություն օձերից` նրանք երկաթյա օձեր էին ձուլում, որոնք կրում էին որպես ամուլետ՝ օձերի դեմ, ինչպես ասենք սխտորը՝ վամպիրների դեմ:
Այս երկաթյա օձերն այնքան տարածված էին, որ դրանք սկսեցին օգտագործել նաև որպես դրամական փոխարժեք: Երկաթյա օձերը հաճախ պատված էին փորագրություններով, որոնք շարժման պատրանք էին ստեղծում:
5. Քիսսիական պեննիները
Շատ արևմտյան երկրներում մինչև վերջերս որպես փոխարժեք էին օգտագործվում այսպես կոչված Քիսսիական պեննիները, որոնք իրենցից ներկայացնում էին T-աձև մետաղական ձողեր: Պեննիի մի ծայրին բահ հիշեցնող «ականջներն» էին, իսկ մյուս ծայրին «ոտքն» էր:
Տիպիկ քիսսիական պեննին ուներ մոտ 0,3 մետր լայնություն և եթե կոտրվում էր, ապա չէր կարող օգտագործվեր, մինչև շամանի կողմից կազմակերպվող արարողակարգ չանցկացվեր: Քանի որ մեկ նման պեննիի արժեքը բավականին ցածր էր, ապա դրանք հիմնականում կապոցներով էին շրջանառվում, յուրաքանչյուր կապոցի մեջ՝ մոտավորապես 20 հատ: Ասում են, որ կար ժամանակ, երբ մեկ խուրձ բանանն արժեր 1-2 քիսսիական պեննի, բայց հետո սկսվեց ինֆլյացիա, և մեկ կովը սկսեց արժենալ 100 կապոց քիսսիական պեննի, իսկ քիսսիացի հարսնացուն՝ 200...
4. Մատանիներ և զարդեր
Իր պատմության գրեթե ողջ ընթացքում անտիկ Եգիպտոսի տնտեսությունն իրենից կուռ և լավ կազմակերպված համակարգ էր հիշեցնում, բայց մինչև իր պատմության վերջին շրջանները Եգիպտոսը մետաղադրամ չէր օգտագործում: Փոխարենը կիրառվում էին բարտերային համակարգեր կամ մատանիների և այլ զարդերի՝ որպես դրամային փոխարժույթ օգտագործելու տարբերակներ:
3. Փոթլատչ
Փոթլատչը հյուսիսամերիկյան հնդկացիների կողմից տոնվող մի տոն էր, երբ մարդիկ փոխանակում կամ նվիրում էիին գրեթե ամեն ապրանք: Նման արարողություններ հանդիպել են գրեթե բոլոր ազգերի մոտ, բայց հենց բնիկ ամերիկացիների մոտ է այս երևույթը խոր արմատավորվել:
Այս տոնակատարությունները սովորաբար կազմակերպվում էին ինչ-որ մի կարևոր իրադարձության կապակցությամբ՝ հարսանիքի, ծննդյան տարեդարձի: Հաճախ այս տոնակատարությունների մասնակիցները սկսում էին մրցել, թե ով ավելի շռայլ նվեր կանի դիմացինին, իսկ փոթլատչների ռեկորդը համարվում է Սողոմոն արքային նվիրաբերված 120 տաղանդ ոսկին և հսկայական քանակությամբ համեմունքները: Հյուսիսային Ամերիկայում փոթլատչներն օրենսդրորեն արգելվեցին 19-րդ դարում:
2. Դանակներ
Բրոնզաձույլ շեղբերով դանակները նաև որպես դրամական փոխարժեք էինյ օգտագործվում հին Չինաստանում՝ 2500 տարի առաջ: Սա սկսվեց նրանից, որ մի չին արքայազն թույլ տվեց իր զորքին, որպեսզի նրանք որպես փող վճարեն իրենց դանակներով, եթե ֆինանսական դժվարություններ ունենան, սակայն բարտերի այս տարբերակը շուտով տարածվեց նաև քաղաքացիների մոտ և այն աստիճան, որ դանակները դարձան հիմնական շրջանառման միջոց: Դրանց ամենալայն կիրառման ժամանակաշրջանը Ժու արքայատոհմի ժամանակաշրջանում է եղել (Ք.Ա. 600-200թթ.):
1. Ռաի քարերը
Պատմությանը հայտնի ամենախոշոր դրամական փոխարժեքը Ռաի քարերն են: Այս հսկայական քարերը, որոնցից մեկը կարող եք տեսնել նկարում, պատրաստվում էին ամբողջական քարի կտորները տաշելով ու ձևավորելով: Դրանցից յուրաքանչյուրն ուներ միջնամասում արված ծակ, 4 մետր շառավիղ և 8 տոննա քաշ: Յուրաքանչյուր նման քար ուներ իր ուրույն պատմությունը, որից էլ կախված էր դրանց արժեքը:
Ընդհանրապես, դրանց պատրաստելը բավականին աշխատատար ու վտանգավոր գործ էր: Մարդիկ պետք է նախ գտնեին հարմար կտորներ, հետո տեղափոխեին դրանք կանոեներով, հետո փորագրեին...
Սակայն զավեշտալին այն է, որ այս «փողերը» երբ տեղ էին հասցվում, այլևս տեղից չէին շարժվում, պարզապես ճանաչվում էր այս կամ այն մարդու սեփականության իրավունքը, և երբ նա դրանով ինչ-որ բան էր գնում կամ ինչ-որ բանի դիմաց վճարում էր, ապա քարը մնում էր նույն տեղում, իսկ սեփականության իրավունքն անցնում էր ուրիշին: Ի դեպ, եթե անգամ քարը խորտակվեր տեղափոխման ժամանակ, ապա այն շարունակում էր մնալ մեկի սեփականությունում՝ անգամ օվկիանոսի հատակին: