Երևանը աղբանոցի և գարշահոտության տարածաշրջանային կենտրոնի վերածելու գլխավոր պատասխանատուն ոչ թե Հայկ Մարությանն է, այլ ժողովրդի վարչապետը. Միհրան Հակոբյան


17:15 , 4 օգոստոս, 2019
Երևանը աղբանոցի և գարշահոտության տարածաշրջանային կենտրոնի վերածելու գլխավոր պատասխանատուն ոչ թե Հայկ Մարությանն է, այլ ժողովրդի վարչապետը: Որովհետև երևանցին Սուպեռ Մամա կամ Ազիզյան Գառնիկ խաղացած Մարության Հայկին չի ընտրել քաղաքապետ: Այլ հավասար պայմաններում Մարության Հայկին իրենց շենքի լիազոր չէին ընտրի: Երևանցին քվեարկել է ժողովրդի վարչապետի ներկայացրած թեկնածուի օգտին: Ու հիմա պետք չի խոսել աղբը քաղաքապետարանի կամ Մարության Հայկի տան դիմաց թափելու մասին: Իրոք, տհաճ իրավճակ է: Լուծումը մեկն է. ժողովրդի վարչապետը պետք է կամ քաղաքապետին փոխի ու լուծի աղբահանության-գարշահոտության հարցը կամ էլ թող պատրաստվի, որ երևանցիները աղբը թափելու են կառավարության մուտքի առաջ: