Քեյթ Բլանշետը կարող է խաղալ Բրեդլի Կուպերի հետ «Մղձավանջային ծառուղի» ֆիլմում


23:22 , 3 օգոստոս, 2019

Ամերիկացի դերասանուհի Քեյթ Բլանշետը կարող է հայտնվել հոլիվուդյան ռեժիսոր Գիլերմո Դել Տորոյի «Մղձավանջային ծառուղի» նոր ֆիլմում: Այս մասին հայտնում է Variety–ը:

Հրապարակման համաձայն՝ ներկայում բանակցություններ են ընթանում հնարավոր նկարահանումների վերաբերյալ:

Նշվում է, որ ֆիլմում Բլանշետից բացի կխաղա նաև ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերը:

Ֆիլմը կլինի Ուիլյամ Լինզի Գրեշեմի համանուն գրքի էկրանավորումը։