«Metallica» ռոք խմբի կոմպոզիցիաներից մեկը Կանադայի բնակչուհուն փրկել է պումայից (լեռնային առյուծ): Լսելով հզոր ակորդները՝ գիշատիչը փախել է դեպի թփերը: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին:
Լրատվական գործակալության տվյալներով, կինը գիշատչին հադիպել է շան հետ զբոսանքի ժամանակ: Բղավոցները չեն օգնել քշել պումային, որն ուշադիր հետևում էր անտառի հյուրերին:
Արդյունքում, կանադուհին որոշել է վայրի կատվին վախեցնել բարձր ձայնով և սկսել է հեռախոսով համապատասխան երգ փնտրել: Metallica-ի «Սև ալբոմ»-ից Don’t Tread On Me-ը պարզվել է հենց այն է, ինչ անհրաժեշտ է. գիշատիչը նահանջել է:
«Կարծում եմ, որ նա չցանկացավ ուտել մի բան, որը Metallica-ի համ է թողնում բերանում»,- կնոջ խոսքերը մեջբերում է Nation News-ը:
Նա հույս է հայտնել, որ իր պատմությունը կօգնի մարդկանց, որոնք հայտնվում են նման իրավիճակում՝ դեմ առ դեմ վտանգավոր կենդանու հետ: Այժմ կանադուհին ցանկանում է անձամբ շնորհակալություն հայտնել «Metallica»-ի ֆրոնտմեն Ջեյմս Հեթֆիլդին՝ անսպասելի փրկության համար: