Միշել Օբաման պատասխանել է ԱՄՆ-ի նախագահ դառնալու ցանկության վերաբերյալ հարցին


18:03 , 3 օգոստոս, 2019

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, Amtrack The National պարբերականի երիտասարդ լրագրող 12-ամյա Հիլդա Լիսյակի հետ հարցազրույցում պատասխանել է հարցին՝ արդյոք կառաջադրի՞ իր թեկնածությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում։

«Միայն մեր և այս պարբերականի ընթերցողների միջև․ շանսերը զրոյական են։ Դա պարզապես ինձ համար չէ»,-ասել է Միշել Օբաման՝ հավելելով, որ երկրին օգնելու տարբեր միջոցներ կան, օրինակ՝ երիտասարդների հետ աշխատելը և ընտանիքներին օգնելը։