Ջակուզիում լողանալուց հետո կինը կարող էր զրկվել ոտքից


17:02 , 3 օգոստոս, 2019

Մեծ Բրիտանիայի բնակչուհին զրկվել է ոտքից և անգամ կարող էր զոհվել սեփսիսի ու գանգրենայի հետևանքով, քանի որ ջակուզի է ընդունել, երբ ածելու կտրվածք է ունեցել, հաղորդում է Daily Mail-ը։

46-ամյա Հելի Թոմասը՝ Սուոնսիից, պատահմամբ ոտքը պատռել է ածելիով, ինչից հետո ընկերուհու տանը հնգամյա որդու՝ Ջասթին Ջոնի հետ ջակուզի ընդունել։

Фото © Daily Mail

Հաջորդ օրը արթնանալով՝ նա ամբողջությամբ պատված էր կարմիր կետերով և ջերմում էր։

Մի քանի օր անց նրա ամբողջ մարմնին խոցեր են հայտնվել, և կնոջը հիվանդանոց են տեղափոխել։

Фото © Daily Mail

21 օր շարունակ բժիշկները կնոջը հակաբիոտիկների «կոկտեյլ են» ներարկել՝ դրանով փրկելով նրա կյանքը, իսկ վերջույթները՝ կտրվելուց։