«Երազանքների տղամարդու» հետ ժամադրությունից հետո աղջիկը հոգեբուժարանում է հայտնվել


16:42 , 3 օգոստոս, 2019

Լոնդոնում 28-ամյա Սեսիլ Ֆյելհոյը հոգեբուժարան է տեղափոխվել «երազանքների տղամարդու» հետ հանդիպումից հետո։

Սեսիլը Նորվեգիայի Մեծ Բրիտանիա է եկել ասպիրանտուրայում սովորելու համար և Tinder-ով երիտասարդի հետ ծանոթացել։ Առաջին իսկ ժամադրության ժամանակ նա աղջկան մասնավոր ինքնաթիռով Բուլղարիա է տարել, հետո առեղծվածային հանգամանքներում երիտասարդը հետ է գնացել։ Զույգը շփումը շարունակվել է նամակագրությամբ։

Մեկ ամիս անց նա աղջկան խնդրել է պլատինե քարտ բացել՝ իր ուղևորությունների և թիկնապահների ծախսերը հոգալու համար, քանի որ «շատ թշնամիներ ունի»։ Գումարը նա խոստացել է վերադարձնել 54 օրվա ընթացքում։

224 հազար դոլար վճարելուց հետո աղջիկն իմացել է, որ իր սիրեցյալն իսկական գող է, և որ ինքը նրա միակ զոհը չէ։

Սեսիլը, չկարողանալով հաղթահարել դա, հոգեբույժների օգնությանն է դիմել։

«Իսրայելցի Կազանովան» ձերբակալվել է։