Բրիտանիայում զույգը պատրաստվում է հարսանեկան խնջույք կազմակերպել սատկած կենդանիների մսով


15:44 , 3 օգոստոս, 2019

Բրիտանիայում անհայտ զույգը պատրաստվում է հարսանեկան խնջույքի ժամանակ հյուրերին կերակրել ավտովթարից սատկած կենդանիների մսով՝ գրում է Daily Mail-ը։

Զույգը պնդում է, որ արդեն պահեստավորել է ավտոմեքենայի տակ ընկած վայրի կենդանիների 20 կգ միս․ այն կբավականացնի, որ խնջույքի ժամանակ կերակրեն 30 մարդու։

Արտասովոր հարսանեկան ծրագրերի մասին հայտնի է դարձել Bark.com. ծառայությունում տեղադրած հայտարարությունից։ Նրանք փնտրում են խոհարարի, որը կարող է այնպիսի ուտեստներ պատրաստել, որ հյուրերը գլխի չընկնեն, թե ինչ են ուտում։

Զույգը նշել է, որ այդպիսով նրանք փորձում են նվազեցնել խնջույքների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։