16:29 , 27 հունիս, 2013
ՀՀ ոստիկանության 477 ՈՍ 02 համարանիշներով ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենան խախտել է ճանաարհային երթևեկության կանոնները և պիտակվել է «Ես շարքային օրինախախտ եմ» պիտակով: Նշենք նաև, որ ակցիան հիշեցնում է ռուսաստանյան Стопхам նախաձեռնության գործելաոճը: Վերջիններս ևս պայքարում են անօրինական կայանատեղերի ու չթույլատրված վայրերում մեքենա կայանելու դեմ՝ մեքենաների դիմապակուն «Мне плевать на всех, паркуюсь где хочу» պիտակ կպցնելով: Կա արդյոք նմանատիպ երևանյան նախաձեռնություն, թե տեղի ունեցածը պարզապես անհատական նախաձեռնություն է, դեռևս հայտնի չէ: