«Ինչ լավ կլիներ, եթե Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ազգովի քննարկեինք, օրինակ, ներդրումների ներգրավման ուղիները». Արա Վարդանյան


14:15 , 3 օգոստոս, 2019

Պատկերացնում եք՝ ինչ լավ կլիներ, եթե Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ազգովի քննարկեինք, օրինակ, ներդրումների ներգրավման ուղիները։ Բայց, ցավոք, քննարկում ենք այն, ինչ այսօր իշխանությունների կողմից մեզ առաջարկված միակ օրակարգն է։

Ստացվում է այնպես, որ մեր հայրենիքն ունի 3 գերխնդիր. առաջինը նախագահ Քոչարյանին ամեն գնով դատելն է, 2-ը դատավորներին նսեմացնելն է, որպեսզի առաջինը կատարվի, և 3-ը Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելն է։ Իհարկե, ժողովրդի ուշադրությունը շեղելու համար վատ չէ մտածված, բայց ամեն ինչ ունի իր ժամկետը։ Անխուսափելիորեն շուտով գալու է այն օրը, երբ ժողովուրդը պահանջելու է իրական բարեփոխումներ։ Այ էդ ժամանակ ո՛չ պաշտպանին խոսք չտվող դատավորը կփրկի, ոչ էլ կարաբինան։