Մահացել է 90-ականների սիրված ու ճանաչված երգիչ Վահե Դավթյանը


11:03 , 3 օգոստոս, 2019

Երկարատև հիվանդությունից հետո այսօր 44 տարեկանում կյանքից հեռացել է 90-ականների սիրված ու ճանաչված երգիչ Վահե Դավթյանը: Երգիչ, երաժիշտ Վահե Դավթյանի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել 2018 թվականի աշնանը: Ծննդյան 44-րդ տարեդարձը տոնելուց երկու շաբաթ անց երգիչը որովայնի ցավով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվել է չարաբաստիկ հիվանդությունը: