Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են միայնակ ճամփորդել


00:24 , 3 օգոստոս, 2019

Սաուդյան Արաբիայի իշխանություններն ընդլայնել են գործողությունների ցանկը, որոնք թագավորությունում այսուհետ թույլ կտան կատարել կանանց միայնակ։ Նշվում է, որ այժմ 21 տարին լրացած կանայք կարող են ինքնուրույն անձնագիր ստանալ՝ արտերկիր մեկնելու համար, առանց խնամակալ տղամարդու թույլտվության։

Բացի այդ՝ նրանց թույլատրել են անչափահասների խնամակալներ դառնալ, ինչպես նաև նորածիններին գրանցել պետական մարմիններում։