Երևան-Սևան-Իջևան ճանապարհի մի հատվածը միակողմանիորեն փակ է


17:01 , 2 օգոստոս, 2019

Օգոստոսի 2-ին Մ-4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 15-16 կմ ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Ճանապարհի բացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: