Tert.am-ը գրում է.
Ճապոնիայի Հիրակատա քաղաքի զվարճանքների զբոսայգում մուլտֆիլմի հերոսի կոստյում հագած աշխատակիցը մահացել է երկրում հաստատված անոմալ շոգի պատճառով, որի հետևանքով երկրում ևս 10 մահ է գրանցվել, հաղորդում է Fox News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 28-ամյա աշխատակիցը կիրակի զբոսայգում իր պարային կատարումով զվարճացրել է այցելուներին:
Գրեթե 16 կգ կշռող հանդերձանքով մոտ 20 րոպե պարելուց հետո տղամարդը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ