Պատահականություն է, որ «Սանիթեք»-ի վիճակը ծանրացավ հեղափոխությունից հետո. տնօրենը՝ քաղաքապետարանի դեմ սաբոտաժի մասին


15:22 , 2 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է.

Այնպես չէ, որ աղբահանության հետ կապված խնդիրներն առաջացել են անմիջապես հեղափոխությունից հետո կամ երբ որ Տարոն Մարգարյանն այլևս քաղաքապետ չէր. այսօր Լիբանանից ուղիղ կապով ասուլիսին հայտարարեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:

Ըստ նրա, ընկերությունը նամակներ գրել է նաև նախկին քաղաքային իշխանություններին՝  առաջարկություններ ներառելով: «Ուղղակի պատահականություն է եղել, որ ընկերության վիճակը ծանրացավ հենց այդ ժամանակաշրջանում»,-ասաց տնօրենն՝ ի պատասխան այն հարցի, թե «Սանիթեքը» սաբոտաժ է անում ընդդեմ նոր քաղաքային իշխանությունների:

«Մենք ոչ մի քաղաքական ուժի հետ կապ չունեցող ընկերություն ենք, միջազգային ներդրող ենք: Հարց է առաջանում՝ ո՞ւմ համար ենք մենք կորցնում մեր գումարները՝ Տարոն Մարգարյանի՞, Կառավարությա՞ն, թե քաղաքապետարանի՞... տրամաբանություն չկա»,-ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ