«Խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեզ պահեք փաստաբանի նման՝ չեզոք եղեք այլ փաստաբանի ստանձնած գործի նկատմամբ». Տիգրան Աթանեսյան


14:12 , 2 օգոստոս, 2019

Համացանցում հայտնվել են որոշ իրավաբանների կարծիքներ դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների մասին: Էլ նախկին ռեժիմի մաս, էլ մոլորյալ, էլ Սահակյան Ռուբենի աշակերտ (վերջինը թող անհասանելի պատիվ համարեն իրենց համար) և այլն: 

Պաշտպանությունն անմիջականորեն ստանձնել են Երվանդ Վարոսյանը, Գեորգի Մելիքյանը և Ռուբեն Մելիքյանը:
Գրանտակերների և նրանց հավասարեցված անձանց հարց եմ ուղղում․ էդ ինձ՝ Տիգրան Աթանեսյանիս ևս համարում եք թե՛ նախկին ռեժիմի մաս, թե՛ մոլորյալ, թե՛ Ռ. Սահակյանի աշակե՞րտ։

Խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեզ պահեք փաստաբանի նման՝ չեզոք եղեք այլ փաստաբանի ստանձնած գործի նկատմամբ, կամ գրանցվեք որպես քննչական մարմնի պաշտոնական կցորդ:

Մի ստիպեք՝ ձեզանից ոմանց հիշեցնեմ ձեր էությունը և անցյալը:
Առայժմ այսքանը: