Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման գործում արձանագրել են առաջընթաց


19:43 , 2 օգոստոս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխավորները (Ռուսաստան, Թուրքիա և Իրան) արձանագրել են առաջընթաց Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցում` կազմի և կանոնակարգի շուրջ համաձայնության գալու առումով: Այդ մասին ասվում է երեք երկրների վերջնական հայտարարության մեջ. տեղեկացնում է РИА Новости-ն:

«Գոհունակություն են հայտնել մարմնի ձևավորումն ու  աշխատանքի կանոնակարգն ավարտին հասցնելու գործում առաջընթացի կապակցությամբ և հաստատել իրենց պատրաստակամությունը` հնարավորինս արագ աջակցել հանձնաժողովի նիստի գումարմանը», - ասվում է երաշխավոր երկրների հայտարարության մեջ, որը ներկայացվել է Նուր Սուլթանում Սիրիայի հարցով բանակցություններից հետո: