Խորվաթիայում խանդի հողի վրա 6 մարդ է սպանվել․ նրանցից 4-ը երեխաներ են


21:32 , 2 օգոստոս, 2019

Shantnews.am-ը գրում է.

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործությունը կատարվել է խանդի հողի վրա։ Հանցագործը խանդել է նախկին կնոջը։ Նա կրակոցներ է արձակել նախկին կնոջ և սիրեցյալի ուղղությամբ, որից հետո փախել է անհայտ ուղղությամբ։

Որոշ տեղեկություններով՝ մահացածներից 4-ը երեխաներ են։ Հրաձգության ժամանակ ողջ է մնացել միայն 7 ամսական մանկիկը։