15:40 , 27 հունիս, 2013Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան գլխավորել է Forbes-ի վարկածով 2013-ի ամենաազդեցիկ երաժիշտների վարկանիշային աղյուսակը: Պարբերականը նշում է երգչուհու մեծ ժողովրդականությունը սոցցանցերում և վերջին հյուրախաղերից ստացած նրա մեծ եկամուտները: Մեկ տարուց քիչ տևած Born This Way Ball շրջագայությունը նրան 168 մլն դոլար է բերել, չնայած այն բանին, որ նա ստիպված է եղել վաղաժամ դադարեցնել այն՝ ազդրի վնասվածքի պատճառով: Գագայի բաժանորդների թիվը Twitter-ում գերազանցում է 38 մլն դոլարը, իսկ Facebook-ում նրան հետևում է ավելի քան 58 մլն օգտատեր:
Երկրորդ տեղում Բեյոնսեն է: Պարբերականը նշում է, որ նրա եկամուտը յուրաքանչյուր համերգից, որպես կանոն, գերազանցում է երկու մլն դոլարը: Պարբերականն ուշադրություն է դարձնում նրա գովազդային խոշոր հոնորարներին: Երրորդ տեղում Մադոննան է, որի հյուրախաղերն անցած տարի՝ հաջակցություն MDNA ալբոմի, 305 մլն դոլար բերեցին:
Forbes 2012-ի աղյուսակում առաջին տեղում Ջասթին Բիբերն էր, իսկ Գագան երրորդ հորիզոնականում էր:
2013-ի վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակը հետևյալն է.
1. Լեդի Գագա
2. Բեյոնսե
3. Մադոննա
4. Թեյլոր Սվիֆթ
5. Բոն Ջովի
6. Ջասթին Բիբեր
7. Ջենիֆեր Լոպես
8. Ռիհաննա
9. Coldplay
10. Քեթի Փերի