«Հույս ունենք, որ Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը». Նիկոլ Փաշինյան


19:54 , 1 օգոստոս, 2019

Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան եւ Գոգավանը՝ թերբեռնված:

Կառավարության որոշմամբ՝ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար:

Հույս ունենք, որ սա կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը:

Նման որոշումներով նաեւ պիտի բալանսավորենք երեք մաքսակետերի աշխատանքը:

Այս առումով կարեւոր է, որ կառավարությունը գումար է հատկացրել նաեւ Գյումրի-Բավրա ճանապարհի նորոգման համար: Մեր վրաց գործընկերները սկսել են Նինոծմինդա-Բավրա հատվածի նորոգումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Գուգուտի հայ-վրացական սահման հատվածի նորոգման վերաբերյալ: Մեր կողմից Գոգավանի ճանապարհը լավ վիճակում է:Image may contain: text and outdoor