Միխայիլ Գալուստյանը տեսագրություն է հրապարակել՝ մեկնաբանելով կնոջից բաժանվելու մասին լուրերը


18:45 , 1 օգոստոս, 2019

Շոումեն և դերասան Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է վերջերս ռուսական լրատվամիջոցներում տարածված լուրն իր հնարավոր ամուսնալուծության մասին:

«Որոշ ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածել, որ ես բաժանվել եմ իմ սիրելի կնոջից՝ Վիկտորյայից, քանի որ ինձ Բառնաուլ մեկնող ինքնաթիռում տեսել են ինչ-որ աղջկա հետ: Այդ ամենը ճիշտ չէ: Մի հավատացեք այդ ամենին, խնդրում եմ»,- ասել է դերասանը Instagram-ում հրապարակված տեսանյութում:

Բացի այդ՝ նա նշել է, որ համացանցում հայտնված մյուս տեղեկությունն այն մասին, որ ինքը մրցույթներ և խաղատներ է գովազդում, նույնպես իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին, հայտնում էին, որ Գալուստյանը, հնարավոր է, բաժանվել է կնոջից:

Գալուստյանն ամուսնացել է 2007-ին: Նա և Վիկտորյան երկու դուստր ունեն:

View this post on Instagram

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on