Մաքուր սյուրռեալիզմ․ ԱՄՆ-ում Սալվադոր Դալիի դեմքով շնիկ են հայտնաբերել


20:18 , 1 օգոստոս, 2019

ԱՄՆ-ում հայտնաբերել են սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցչի՝ Սալվադոր Դալիի նմանությամբ 5 ամսական շնիկի։ Շնիկի վերին սև շրթունքը հիշեցնում է Դալիի հայտնի բեղերը։

Ըստ Daily Mail-ի՝ փոքրիկ շնիկին, որը, պարզվել է, աղջիկ է, գտել են Դալլաս փողոցում մոր, եղբայրների և քույրերի հետ։ Նրան անվանել են Սալվադոր Դոլի: Նա արդեն հայտնի է դարձել սոցցանցերում։ Կամավորները հուսով են, որ շուտով իր համբավի շնորհիվ Սալվադոր Դոլին կգտնի մշտական տերեր:

Сальвадор Долли