«Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերիի կրտսեր եղբայրը կնկարահանվի Արցախյան հակամարտության թեման արծարծող ֆիլմում


23:15 , 1 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է.

Հայկական արմատներով ռուսաստանաբնակ ռեժիսոր Ռոբերտ Դեֆն Արցախյան հակամարտության թեման արծարծող ֆիլմ է նկարահանում, որի գլխավոր դերում ֆրանսիացի հայտնի դերասան, «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր հերոսին մարմնավորած Սամի Նասերիի կրտսեր եղբայրը՝ Բիբի Նասերին է: Այս մասին հայտնում է «Российская газета»-ն:

«Վալտեր» վերնագրով ֆիլմի պրոդյուսերներն են Կատերինա Միխայլովան և Կոնստանտին Ֆամը, գեղարվեստական ղեկավարը հայտնի կինոգործիչ Սիտորա Ալիևան է:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում նախորդ դարի 90-ական թվականներին: Գլխավոր կերպարը՝ Վալտերը, Մոսկվա է մեկնել արտագնա աշխատանքի, որտեղ շինարարական աշխատանքների ղեկավար է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ