Ֆ-35-ի թուրք օդաչուները վերադառնում են Թուրքիա


22:53 , 1 օգոստոս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման արդյունքում Թուրքիային Ֆ-35 կործանիչների ամերիկյան ծրագրից դուրս թողնելուց հետո ԱՄՆ-ում կրթություն ստացող՝ Ֆ-35-ների թուրք օդաչուները և թուրք զինվորական այլ անձնակազմեր սկսել են վերադառնալ Թուրքիա. հաղորդում է «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Արիզոնայում և Ֆլորիդայում գտնվող ավիաբազաների թուրք զինվորականների առաջին խումբն արդեն վերադարձել է Թուրքիա: Մնացած անձնակազմն էլ կժամանի օգոստոսի 1-ին:

Ծրագրվել էր, որ թուրք օդաչուներն ու տեխնիկական անձնակազմը Ֆ-35-ները կառավարելու համար պետք է ԱՄՆ-ում մնային մինչև 2020 թ., և այդ շրջանակում կրթություն պետք է ստանար մոտ 300-ից ավելի մարդ:

Ֆ-35-ների ծրագրի գլխավոր գործընկերներից մեկը հանդիսացող Թուրքիան արդեն գնել էր 4 հատ կործանիչ, սակայն դրանք չեն հասել Թուրքիա և կշարունակեն մնալ Արիզոնայի ավիաբազայում: