Հոլանդիայում արգելվել է իսլամական գլխաշորերի կրումը

21:44 , 1 օգոստոս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Հոլանդիայում ուժի մեջ է մտել երկար տարիներ բուռն քննարկումների առարկա դարձած իսլամական կանանց գլխաշորերի կրումն արգելող օրենքը: Օրենքին չենթարկվելու դեպքում կտուգանվեն 150 եվրոյով. հաղորդում է diken.com.tr կայքը:

Նշենք, որ օրենքը չի արգելում իսլամական մշակույթի այնպիսի հագուստների կրումը, որն ամբողջությամբ չի փակում դեմքը: Օրենքը վերաբերում է նիկաբներ և փարանջաներ կրելուն, որը ծածկում է դեմքն ամբողջությամբ:

Տուգանք կսահմանվի միայն դպրոցներում, հիվանդանոցներում, կառավարական շենքերում, հասարակական տրանսպորտում և այլ վայրերում:

Այսպիսով Հոլանդիան Ֆրանսիայից և Դանիայից հետո դարձավ իսլամական գլխաշորերն արգելով հերթական երկիրը: