Հայտնի է Եղիսաբեթ II-ի մոսկովյան բնակարանների արժեքը


23:03 , 1 օգոստոս, 2019

Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու մոսկովյան բնակարանների արժեքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ արքայական անշարժ գույքի ընդհանուր գինը 12 միլիարդ դոլար է:

Պարզաբանվում է, որ միապետի բնակարանները գտնվում են Օբիդենսկի 1-ին նրբանցքի թիվ 10 տան տարածքում, որը համարվում է մայրաքաղաքի «Ոսկե մղոնը»: Այնտեղ քառակուսի մետրն արժե 15 հազար դոլար:

Ընդհանուր առմամբ, Եղիսաբեթ II-ը Մոսկվայում չորս բնակարան ունի: