Քեմերոն Դիասը Բալաքի փոխարեն կնկարահանվի «Էննի»-ում


15:33 , 27 հունիս, 2013

Քեմերոն Դիասը «Էննի» մյուզիքլում կմարմնավորի առանցքային հերոսներից մեկին, հաղորդվում է Deadline կայքում: 

Դերասանուհին կմարմնավորի միսս Հենինգենին՝ մանկատան չար, հարբեցող տնօրենին։ Հենց այդ մանկատանն էլ հայտնվում է ֆիլմի գլխավոր հերոսուհին: 

Ավելի վաղ այդ դերն առաջարկվել էր Սանդրա Բալաքին, ընդ որում՝ ֆիլմի պրոդյուսերները երկու անգամ հանդիպել էին նրա հետ: 

Բանակցությունները վերջինիս հետ վարվել են 2013 թ. գարնանն ու հունիսին, սակայն երկու անգամ էլ դերասանուհին հրաժարվել է: 

«Էննի» մյուզիքլը Բրոդվեյում առաջին անգամ բեմադրվել է 1977 թ.: Առաջին կինովարկածը լույս է տեսել 1982 թ.: 

Ներկայացումն ու մյուզիքլը պատմում են որբ Էննիի արկածների մասին: 

Նոր «Էննի»–ի բեմադրմամբ զբաղվում է Ուիլ Գլակը: