Ամերիկուհին մահացած նորածնին մի քանի տարի պահել է սառնարանում


18:21 , 1 օգոստոս, 2019

ԱՄՆ Միսուրի նահանգի բնակիչը մոր սառնարանում մահացած նորածին է հայտնաբերել, հաղորդում է St.Louis Post-Dispatch-ը:

Նշվում է, որ նա դին հայտնաբերել է մոր տունը մաքրելու ժամանակ:

Հստակեցվում է, որ վարդագույն կտորով փաթաթված աղջկա մարմինը տեղադրված է եղել տուփի մեջ:

Բացի այդ՝ ամերիկացին պատմել է, որ ծնողները նրան և նրա քրոջն արգելել են մոտենալ տուփին, քանի որ իբր դրանում հարսանեկան տորթի զարդեր էին պահված:

Տղամարդը նաև ասել է, որ մայրը մի քանի անգամ տեղափոխվել է և միշտ տուփը տարել է իր հետ: Նա ենթադրել է, որ իր մայրը կարող էր ինչ-որ բան անել երեխայի հետ, ուստի իր ամբողջ կյանքում նա այդ մասին չի պատմել: