Սիբիրում արհեստականորեն անձրևներ կառաջացնեն անտառային հրդեհների մարման համար


00:29 , 2 օգոստոս, 2019

168.am-ը գրում է.

«Ռոստեխը» շուրջ 2,6 հազար ՊՎ-26 տիպի հատուկ փամփուշտներ կմատակարարի «Ավիալեսօխրանա»-ին անտառային հրդեհները մարելիս անձրեւի առաջացման համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Վոորուժենիե» պետական կորպորացիայի կլաստերի ինդուստրիալ տնօրեն Սերգեյ Աբրամովը:

«Անցյալ տարի «Ռոստեխն» «Ավիալեսօխրանա»-ին մատակարարել է շուրջ 2 հազար ՊՎ-26Մ հրափամփուշտ: 2019 թվականին մատակարարումների պլանավորվող ծավալը կազմել է 2,6 հազար հատ:

Այս ամռանն արհեստական եղանակով առաջացված տեղումներն արդեն լուրջ օգնություն են ցույց տվել խոշոր անտառային հրդեհների վերացման գործում Անդրբայկալի եւ Կրասնոյարսկի երկրամասերում:

«Ավիալեսօխրանա»-ն պլանավորում է տեխնոլոգիան կիրառել նաեւ Իրկուտսկի մարզում. դրա համար եղանակային պայմանները ձեւավորվել են, կա անհրաժեշտ պաշարային ամպամածություն»,- ասել է Աբրամովը: